Ստեղծված է բնության կողմից,պատրաստված է ձեզ համար։
Մենք օգտագործում ենք միայն այն, ինչ համարում ենք լավագույն բնական և էկոլոգիապես մաքուր նյութեր՝ կայուն արտադրությամբ և էթիկապես ստացված, որպեսզի ստեղծենք քնի միջավայր, որը նույնքան առողջարար է, որքան հարմարավետ։
Ներքնակի շերտերը ննջասենյակում
Տրիկոտաժե գործվածք
Փափուկ և հաճելի է դիպչելիս
Առանձնահատկություններ
- Էլաստիկ է և հարմարեցվում է մակերեսին
- Օդաթափանցելի է, նպաստում է օդափոխությանը
- Ապահովում է հարմարավետ և հաճելի քնի զգացողություն

Հոլոկոն
խոռոչային մանրաթել
Պահպանում է իր ձևը և չի դեֆորմացվում
Առանձնահատկություններ
- Ապահովում է չորություն և առաձգականություն
- Չի կլանում խոնավություն
- Նպաստում է օդափոխությանը և ազատ օդի շրջանառությանը

Կոկոսի մանրաթել
Ապահովում է չորություն և ունի օրթոպեդիկ հատկություն
Առանձնահատկություններ
- Շնչող է, նպաստում է օդափոխությանը
- Հակաբակտերիալ է և էկոլոգիապես մաքուր
- Չի կլանում խոնավություն և հոտեր
- Անվտանգ է նաև նորածինների համար

Լատեքս
Բարձր առաձգականություն և էլաստիկություն
Առանձնահատկություններ
- Ապահովում է ողնաշարի ճիշտ և անատոմիական դիրքը, նվազեցնում է ճնշումը
- Կարգավորում է օդաթափանցելիությունը և ապահովում է չոր միջավայր
- Չի կլանում փոշի և խոնավություն, ունի հակալերգեն հատկություն
- Երկարատև է, արագ վերականգնում է իր նախնական ձևը և հավասարաչափ բաշխում մարմնի քաշը

Հիշողությամբ փրփուր
Ընկղմվելու էֆեկտով ազատում է լարվածությունից
Առանձնահատկություններ
- Կլանում է մարմնի ջերմությունը և կրկնում ողնաշարի բնական դիրքը
- Նվազեցնում է մկանների և հոդերի լարվածությունը
- Նվազեցնում է մարմնի ճնշումը և նպաստում արյան շրջանառությանը
- Կանխում է մարմնի թմրածությունը
- Նվազեցնում է տատանման էֆեկտը
- Հակաալերգեն է, չի կլանում փոշի
- Արագ վերականգնում է իր նախնական ձևը

Պոկետ զսպանակներ
Բաղկացած է առանձին պատյաններում տեղակայված զսպանակներից
Առանձնահատկություններ
- Ապահովում է օրթոպեդիկ աջակցություն
- Նվազեցնում է շարժման փոխանցումը
- Պահպանում է ողնաշարի բնական դիրքը

Բոնել զսպանակներ
Պատրաստված է բարձրորակ պողպատից
Առանձնահատկություններ
- Ապահովում է ամրություն և դիմացկունություն
- Ստեղծում է կայուն և հավասարաչափ աջակցություն
- Հարմար է երկարատև օգտագործման համար

Ֆելտ (վոյլոկ)
Ապահովում է չորություն
Առանձնահատկություններ
- Ունի ջերմա- և ձայնամեկուսիչ հատկություններ
- Ամրացնում է զսպանակային համակարգը
- Նպաստում է հարմարավետ և հանգիստ քնին

